Բրազիլիայի գերագույն դատարանը քրեականացրել է հոմոֆոբիան

18:45   14 Հունիս 2019    127

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Բրազիլիայի գերագույն դատարանը գենդերային ինքնությամբ և սեռական կողմնորոշմամբ պայմանավորված իրավունքների ոտնահարումը քրեականացրել է:

Տրանսֆոբիան ու հոմոֆոբիան հանցագործություն ճանաչելու վերաբերյալ դատական գործընթացը սկսվել է ավելի վաղ:

Դատավորների մեծ մասը քրեականացմանը կողմ էր քվեարկել դեռ մայիսի վերջին:

Միասեռականների միջազգային ասոցիացիայի (ILGA) տվյալներով՝ Բրազիլիան նման օրենք ընդունած 43-րդ երկիրն է: Օրենքի խախտման դեպքում մինչև 5 տարվա ազատազրկում է նախատեսվում:

Հաղորդվում է, որ երկրի օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովը, 18 տարի շարունակ հետաձգելով հարցի քննությունը, մայիսի վերջին հավանություն էր տվել փոքրամասնությունների իրավունքների խախտումը քրեականացնելու մասին օրենքի նախագծին:

Օրենքից բացառություն են կազմում կրոնական հաստատությունները: Խորհրդարանականները դա բացատրել են դավանանքի ազատությամբ, իսկ որոշ կրոններով միասեռական հարաբերություններն արգելված են: Դատարանը համապատասխանաբար թույլատրել է կրոնական կառույցներին արտահայտել սեփական բացասական վերաբերմունքը միասեռականության նկատմամբ՝ միաժամանակ արգելելով ատելության քարոզը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները