Չինաստանում կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով առնվազն 2 մեքենա ընկել է ջուրը

19:21   14 Հունիս 2019    169

Չինաստանի հարավային Հեյուան քաղաքում ուրբաթ փլուզվել է Դունցզյան կամրջի մի հատվածը, ինչի հետևանքով առնվազն 2 մեքենա ընկել է ջուրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:12-ին: Մի մարդու հաջողվել է փրկել, սակայն զոհերի և տուժածների թիվը դեռ հայտնի չէ: Դեպքի վայրում որոնողափրկարարական գործողություն է տարվում:

Անցնող շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել Գուանդուն նահանգի մի շարք շրջաններում, որոնց թվում է նաև Հեյուան քաղաքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները