Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում 22 համատեղ փաստաթուղթ Է ստորագրվել

19:54   14 Հունիս 2019    214

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցները 22 համատեղ փաստաթուղթ են ստորագրել Բիշքեկում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանցից գլխավորը դարձել Է Բիշքեկի հռչակագիրը, որում արտացոլվել են համաձայնեցված մոտեցումները ՇՀԿ-ի գործունեության հետագա զարգացման նկատմամբ:

Նաեւ ստորագրվել Է որոշում 2019-2020 թվականներին ՇՀԿ-ի Հակաթմրանյութային ռազմավարության կատարման գործողությունների ծրագրի կետերի իրացման աշխատանքային պլանի հաստատման մասին, որոշում՝ կազմակերպության պետությունների միջտարածաշրջանային համագործակցության զարգացման ծրագրի հաստատման մասին, «ՇՀԿ-Աֆղանստան» շփման խմբի հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը, փաստաթուղթ, որը միտված Է Աֆղանստանի իրադրության կարգավորմանը:

Բացի այդ, պետությունների ղեկավարները փաստաթղթերի փաթեթ են ստորագրել տարբեր ոլորտներում եւ միջազգային այլ ինստիտուտների հետ կազմակերպության փոխգործակցության հարցում ՇՀԿ-ի երկրների համագործակցության ամրապնդման վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շանհայ  


Վերնագիրի այլ պիտակները