Huawei-ում գործարկել են Hongmeng օպերացիոն համակարգ

17:08   14 Հունիս 2019    187

Չինաստանի Huawei ընկերությունը գտնվում է Hongmeng (Հունմեն) գործառական համակարգի գործարկման գործընթացում՝ այն Android օպերացիոն համակարգի փոխարեն իր ապարատներում տեղակայելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Reuters գործակալությանը հայտարարել է ընկերության փոխնախագահ Էնդրյու Ուիլյամսոնը:

Նրա խոսքով՝ սեփական գործառական համակարգի գործարկման գործընթացը կարող է տևել մի քանի ամիս, իսկ Huawei-ը մտադիր է գրանցել այդ համակարգի մակնիշը, որն այժմ թեստավորվում է Չինաստանում:

Միացյալ նահանգների առևտրի նախարարությունը մայիսի կեսերին Huawei-ը մտցրել է սև ցուցակ, ինչը փակում է ամերիկյան արտադրողների բաղադրիչներ և տեխնոլոգիաներ գնելու ուղին:

Huawei-ին արգելված է գործեր վարել ամերիկյան գործարարության հետ առանց համապատասխան թույլատրագրերի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Huawei  


Վերնագիրի այլ պիտակները