Ֆասթ ֆուդը կարող է հանգեցնել ուղեղի վաղաժամ ծերացման

17:30   14 Հունիս 2019    191

Ավստրալիայի ազգային համալսարանի մասնագետները պարզել են, որ ֆասթ ֆուդի օգտագործումը, ներառյալ նաեւ համբուրգերները, կարող են բերել գլխուղեղի վաղաժամ ծերացման։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է MedicalXpress հանդեսը։

Ուսումնասիրելով գիտական ավելի քան 200 հետազոտության արդյունքներ՝ մասնագետները հայտնաբերել են, որ կա որոշակի կապ գլխուղեղի ծերացման ու շրջակա միջավայրի միջեւ։ Մասնագետները համոզիչ փաստարկներ են գտել, ըստ որի, անառողջ դիետան ու երկարատեւ ժամանակահատվածով ֆիզիկական ակտիվության դեֆիցիտը, կարող է բերել երկրորդ տիպի դիաբետի առաջացմանը, խաթարել կոգնիտիվ ֆունկցիաները, բերել ուղեղի ատրոֆիայի եւ դեմենցիայի։

Արդյունքում, նեյրոդեգրադացիան կարող է սկսվել շատ ավելի շուտ, քան սովորաբար լինում է եւ ունենալ անշրջելի բնույթ արդեն միջին տարիքում։ Գիտնականները առաջարկում են փոխել սննդակարգը, սկսել սնվել առողջ որքան կարելի է շուտ։

Նշենք, որ ներկայումս մոլորակի բնակչության 30 տոկոսը տառապում է ավելորդ քաշից եւ եւս տաս տարի անց մոլորակի բնակչության 10 տոկոսը կունենա երկրորդ տիպի դիաբետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները