Թորիները Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու քվեարկություն են նախաձեռնել

17:43   14 Հունիս 2019    118

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի շուրջ օղակը սեղմվեց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա հարազատ Պահպանողական կուսակցությունը նրա նկատմամբ անվստահություն հայտնելու քվեարկություն է նախաձեռնել:

Պահպանողականները հավաքել են նման քվեարկություն անցկացնելու համար անհրաժեշտ 48 ստորագրությունները:

Ըստ այդմ այսօր՝ Գրինվիչի ժամանակով ժամը 18.20-ին, այսինքն՝ Երևանի ժամանակով ժամը 22.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում քվեարկություն կանցկացնի:

Եթե պահպանողականների պարզ մեծամասնությունը անվստահություն հայտնի, ապա Թերեզա Մեյը ստիպված կլինի հեռանալ թե´ Պահպանողական կուսակցության լիդերի, թե´ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից:

Թերեզա Մեյի նկատմամբ այս անվստահությունը խորացավ «Բրեքզիթի» հարցով մեծ բարդությունների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թերեզա-Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները