Ճապոնիայում սեւ ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով

21:32   14 Հունիս 2019    208

Ճապոնիայի Ասահիկավա եւ Սապորո հյուսիսային քաղաքների գլխավոր շուկաներում հունիսի 14-ին կայացել Է «Դենսուկե» սորտի ձմերուկների վաճառքի առաջին աճուրդը, որոնք գործնականում կեղեւի սեւ գույն ունեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:

Ասահիկավայում աճուրդն ավարտվել Է նոր ռեկորդով. շուրջ 11 կիլոգրամ քաշով ձմերուկը վաճառվել Է 750 հազար իենով (շուրջ 7,2 հազար դոլարով): Դա հազար դոլարով բարձր Է նախորդ նվաճումից, որը սահմանվել Էր 2008 թվականին Հոկայդոյում:

Գնորդը սուպերմարկետի սեփականատեր Կեյիտի Սուձուկին Է: Նրա խոսքով՝ իր համար մեծ պատիվ Էր մասնակցել աճուրդին, իսկ հաղթանակը լավ նշան Է գործարարության համար, եւ ինքն այս տարի մեծ վաճառքներ Է ակնկալում: Իդեալական տեսքով ձվաձեւ ձմերուկը փաթեթավորված Է ֆիրմային կարմիր տուփի մեջ եւ ունի «Դենսուկե» բնորոշ պիտակը:

Այս սորտն աչքի Է ընկնում շատ մուգ կեղեւով՝ գործնականում առանց տեսանելի շերտերի, ինչի համար այն «սեւ» են անվանել: Ներսից ձմերուկն ունի վառ կարմիր միջուկ եւ նվազագույն քանակությամբ կորիզներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները