Քոչարյանի կողմից և նրա դեմ ցույց անողների միջև լարվածությունը սրվել է դատարանի դիմաց

15:41   14 Հունիս 2019    406

Քիչ առաջ դատարանի դիմաց փոխադարձ վիրավորանքներ են հնչել ցուցարարների երկու խմբերի միջև, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննություն իրականացնող դատարանի մոտ ցուցարարների մի խումբը պաշտպանում է նրան, մյուս խումբը՝ պահանջում ազատազրկում։

Ոստիկանությունը շարված է երկու կողմերի միջև հնարավոր բախումները կանխելու համար։ Սրանից օգտվելով՝ ցուցարարները միմյանց պիտակավորում են, հայհոյում ու հակադիր կոչեր անում։

Մոտ 10 րոպե տևած փոխադարձ վիրավորանքներից հետո ցուցարարների երկու խմբերը նորից բաժանվեցին ու սկսեցին իրենց ավանդական կոչերը հնչեցնել ու սպասել։



Hayatsk.info

Հեշթեգներ: Քոչարյան  


Վերնագիրի այլ պիտակները