Չինաստանը կհամագործակցի Իրանի հետ` անկախ իրավիճակի փոփոխություններից. Ցզինպին

15:47   14 Հունիս 2019    342

Չինաստանի կառավարությունը մտադի է զարգացնել Իրանի հետ հարաբերությունները` անկախ միջազգային և տարածաշրջանային իրավիճակի փոփոխություններից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին այսօր Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:

«Անկախ միջազգային և տարածշրջանային իրավիճակի փոփոխություններից` Չինաստանը մտադիր է Իրանի հետ համատեղ ջանքեր գործադրել իրանա-չինական հարաբերությունների կայուն զարգացման ապահովման համար»,- ասել է Ցզինպինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները