Հաջորդ քվեարկությունից առաջ Բորիս Ջոնսոնի ընդդիմախոսները կմիավորվեն հեռուստաբանավեճի ժամանակ

15:59   14 Հունիս 2019    229

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարում Բորիս Ջոնսոնի ընդդիմախոսները նրա դեմ կմիավորվեն հեռուստաբանավեճի ժամանակ, որը տեղի կունենա քվեարկության երկրորդ փուլից առաջ, հայտնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ ավելի վաղ առաջին փուլում, երբ հինգշաբթի առավոտյան քվեարկել էր Համայնքների պալատի Պահպանողական կուսակցության 313 պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը ստացել էր 114 ձայն եւ հաղթել:

Ջոնսոնի ընդդիմախոսներ Ջերեմի Հանթը, Մայքլ Գոուվը, Դոմինիկ Ռաաբը, Սաջիդ Ջավիդը, Մեթ Հենքոկը եւ Ռորի Սթյուարտը միացյալ հայտարարության մեջ նշել էին, որ «եկել է կրիտիկական պահը ե՛ւ Մեծ Բրիտանիայի, ե՛ւ Պահպանողական կուսակցության համար»:

Վեց թեկնածուներն էլ որոշել են մասնակցել հեռուստաբանավեճին, որը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի Channel 4 եւ BBC հեռուստաալիքների եթերում:

Ինքը Ջոնսոնը ներկայումս հեռուստաալիքների հետ բանակցությունների փուլում է, եւ միանգամայն հնարավոր է, որ առաջիկա հեռուստաբանավեճին ընդդիմախոսները նրա փոխարեն միայն դատարկ աթոռ կտեսնեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բորիս-Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները