Սահակաշվիլին անցել է բժշկական հանձնաժողովի զննությունը և հաշվառման է կանգնել զինկոմիսարիատում

16:10   14 Հունիս 2019    190

Վրաստանի նախկին նախագահը պատրաստ է զենքը ձեռքին պաշտպանել Ուկրաինան:

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հաշվառման է կանգնել Կիևի Սվյատոշինսկի զինվորական կոմիսարիատում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Առողջությունս գերազանց է, պիտանի եմ զինվորական ծառայության համար, ուստի պատրաստ եմ զենքը ձեռքիս պաշտպանել Ուկրաինան»,- ասել է Սահակաշվիլին:

Նրա խոսքերով, բժշկական անձնակազմը հաճելի և պատրաստակամ էր, սակայն նրանց աշխատանքային պայմաններն այդքան էլ լավը չէին: Այս առնչությամբ նա կոչ է արել ավելացնել զինկոմիսարիատների ֆինանսավորումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սահակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները