Օմանի ծոցում Front Altair լցանավի վրա հրդեհը մարվել է

16:25   14 Հունիս 2019    278

Օմանի ծոցում նորվեգական Front Altair լցանավի վրա հրդեհը մարվել է, աղտոտում տեղի չի ունեցել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված է նավի սեփականատեր Frontline ընկերության հայտարարության մեջ, որը հունիսի 14-ին մեջբերել է Al Jazeera հեռուստաալիքը:

«Կրակը Front Altair լցանավում հաջողվել է մարել: Բնապահպանությանը վնաս չի հասցվել»,- նշված է հայտարարության մեջ: Ներկայում Front Altair-ն ընթանում Է դեպի Իրանի Բենդեր Աբաս նավահանգիստ:

Նավի վրա գտնվում էին Ռուսաստանի 11 քաղաքացիներ, Ֆիլիպինների 11 քաղաքացիներ եւ Վրաստանի մեկ քաղաքացի:

Հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի են ունեցել պայթյուններ եւ հրդեհներ, պատահարի պատճառները պարզվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օման  


Վերնագիրի այլ պիտակները