Ռոհանին խոսել է ՌԴ-ի հետ համագործակցության ուժեղացման անհրաժեշտության մասին

16:37   14 Հունիս 2019    281

Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև արտաքին ճնշման պայմանները և պատժամիջոցները անհրաժեշտ են դարձնում Ռուսաստանի և Իրանի միջև ավելի մեծ փոխգործակցության անհրաժեշտությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումը կայացել է Բիշքեկում` Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում:

Ըստ Ռոհանիի` տարածաշրջանում երկրների, մասնավորապես` ՌԴ-ի և Իրանի միջև փոխգործակցությունն օրեցօր արդիական է դառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները