Դատարանն Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցը կքննի 2020 թվականի փետրվարին

16:55   14 Հունիս 2019    172

WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձման մասին ԱՄՆ-ի պահանջով հնգօրյա դատաքննությունները տեղի կունենան 2020 թվականի փետրվարի 24-ից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 14-ին հայտնել Է դատավորը Լոնդոնի Վեսթմինսթերի մագիստրատական դատարանի ընթացակարգային նիստում, դատարան, որտեղ քննվում Է ավստրալացու արտահանձնման հարցը:

Ասանժի փաստաբանները համաձայնել են ժամկետներին, որոնք դատարանին առաջարկել Է Մեծ Բրիտանիայի դատախազությունը, որը հայտարարել Է, թե ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պահանջում Է Ասանժի հանձնումն այն «հանցագործությունների» մեջ մեղադրանքների պատճառով, «որոնք կապված են գաղտնի տեղեկատվության բացահայտման՝ ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն դեպքի հետ»: WikiLeaks-ի հիմնադիրն ինքը, որը նիստի ընթացքին հետեւել Է տեսակապով, ժխտել Է ԱՄՆ-ի կառավարությանը պատկանող համակարգիչներում պահվող գաղտնի տեղեկատվության հափշտակման եւ հրապարակման նպատակով նախահամաձայնության մեջ մտնելու մեղադրանքները:

Նաեւ հայտարարվել Է, որ մինչեւ հիմնական դատաքննությունները, որոնք կշարունակվեն հինգ օր, դատարանը երկու ընթացակարգային նիստ կանցկացնի հոկտեմբերին եւ դեկտեմբերին:

Հունիսի 14-ին կայացած նիստի համար, որը դարձել Է թվով արդեն երրորդը եւ շարունակվել Է շուրջ 10 րոպե, վերստին ընտրվել Է դատարանի փոքր դահլիճը, որտեղ տեղերը բավականացրել են սոսկ 16 լրագրողների համար: Ասանժի կողմնակիցները, որոնք հավաքվել Էին փակ դռների մոտ, բարձրաձայն բողոքել են այն փաստի դեմ, որ իրենց մեծ մասին մերժվել Է մուտքը դահլիճ:

Hayatsk.info

Հեշթեգներ: WikiLeaks  


Վերնագիրի այլ պիտակները