Թրամփն Իրանին «ահաբեկչության ազգ» է անվանել

20:13   14 Հունիս 2019    156

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին անվանել է «ահաբեկչության ազգ» եւ Թեհրանին մեղադրել Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակման մեջ:

«Fox & Friends»-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ հենց Իրանն է կանգնած հարձակումների հետեւում՝ վկայակոչելով տեսանյութը, որը հրապարակել են ամերիկացի զինվորականները: Դրանում, ենթադրաբար, իրանցիները Kokuka Courageous լցանավից հանում են չպայթած ականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփը նշել է, որ պաշտոնավարմանն անցնելուց հետո Իրանին «զգալի վնաս է պատճառվել», սակայն «սպառնալիքը դեռեւս մնում է: «Նրանք (Իրան) ահաբեկչության ազգ են, եւ նրանք շատ են փոխվել այն ժամանակվանից, ինչ ես նախագահ եմ դարձել»:

Նրա խոսքով, Հորմուզի նեղուցը՝ առանցքային առեւտրային ծովային ուղին, երկու նավթային լցանավերում տեղի ունեցած հարձակումներից հետո, չի փակվի կամ ծայրահեղ դեպքում դա երկար չի տեւի: Հարցին, թե ինչ միջոցներ է նա նախատեսում ձեռնարկել, որպեսզի հետագայում նմանատիպ միջադեպերը դադարեն, Թրափբը պատասխանել է. «Կապրենք, կտեսնենք»:

Նախօրեին պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ իրանցիները կոպիտ հարձակում են իրականացրել ծոցի լցանավերի վրա:

Նրա խոսքերով, Իրանը փորձում է «դադարեցնել նավթի հոսքը Հորմուզի նեղուցով», եւ դա `լարվածության էսկալացիայի արշավի մի մաս է: Նա նշել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի տարածաշրջանում իր ուժերն ու շահերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները