Թրամփը հունիսի 20-ին Սպիտակ տանը կընդունի Կանադայի վարչապետին

20:24   14 Հունիս 2019    127

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 20-ին Սպիտակ տանը կընդունի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

«Այցը կհաստատի սերտ գործընկերական հարաբերություններն Ամերիկայի և Կանադայի միջև և թույլ կտա երկու առաջնորդներին քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու խնդիրները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահ Թրամփը և վարչապետ Թրյուդոն կքննարկեն երկու երկրի ընդհանուր տնտեսական շահերը, այդ թվում և ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի միջև համաձայնագիրը, ինչպես նաև տնտեսական աճի խթանման ու Միացյալ Նահանգներում և Կանադայում աշխատատեղերի ստեղծման հնարավորությունները»,- նշել է Սպիտակ տան մամլո քարտուղարը:

Ամերիկացի նախագահն ու կանադացի վարչապետը կքննարկեն նաև Ճապոնիայի Օսակա քաղաքում հունիսի 28-29-ը կայանալիք G20-ի գագաթնաժողովին առնչվող հարցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները