Visa-ն, Uber-ը և այլ խոշոր ընկերություններ 10-ական միլիոն դոլար կներդնեն Facebook-ի նոր գաղտնարժույթի համար

20:47   14 Հունիս 2019    483

Visa Inc., Mastercard Inc և PayPal Holding Inc. վճարային համակարգերի գործարկուները, Uber Technologies Inc.-ը, որը տաքսու պատվերի և կերակրի առաքման ծառայություններ է մատուցում, և մի շարք այլ խոշոր ընկերություններ պաշտպանել են Facebook-ի նոր գաղտնարժույթը, որն իտնտերնետ-հսկան պլանավորում է ներկայացնել հաջորդ շաբաթ և կիրառել հաջորդ տարի:

Ֆինանսների և էլեկտրոնային առևտրի բնագավառում մասնագիտացած ընկերությունները, վենչուրային կապիտալիստները հեռահաղորդակցական ֆիրմաները մոտավորապես 10-ական միլիոն դոլար են ներդնում կոնսորցիումում, որը կկառավարի Libra անվանումն ստացած գաղտնարժույթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր արժույթի օգտատերերը կկարողանան դրանով վճարել՝ գնումներ իրականացնելով Facebook-ում և Համացանցի կայքերում, ինչպես նաև արժույթն ուղարկել միմյանց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները