Visa, Uber և այլ ընկերություններ ներդրումներ են անելու Facebook-ի կրիպտոարժույթի մեջ

09:51   15 Հունիս 2019    693

Ֆինանսական փոխանցումների Visa, Mastercard և PayPal ընկերությունները, ինչպես նաև տաքսիներ ու սնունդ պատվիրելու Uber ծառայությունը ոչ միայն աջակցում ու հավանում են Facebook-ի կողմից կրիպտոարժույթի ստեղծումը, այլև պատրաստ են ներդրումներ անել դրա մեջ։

Facebook-ն իր այս կրիպտոարժույթը ներկայացնելու է մյուս շաբաթ, իսկ ներդնելուէ մյուս տարի։ Տաքսի, սննդի և այլ նմանատիպ ծառայություններին, որոնք աշխատում են Uber-ի մեխանիզմով, այդպիսի ծառայությունը թույլ կտա պատվերներ ընդունել անմիջապես Facebook-ում հենց ֆեյսբուքյան արժույթով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նոր փողն արդեն ստացել է Libra անվանումը։ Դրա կառավարումն իրականացվելու է համատեղ կոնսորցիումի միջոցով, որի մեջ հիմա ներդրումներ են անում բազմաթիվ ֆինանսական ու ծառայությունների ոլորտի խոշորագույն ընկերություններ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Visa   Uber   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները