Բրազիլիայում հոմոֆոբիան հանցագործություն է ճանաչվել

12:01   15 Հունիս 2019    486

Բրազիլիայի Գերագույն դատարանը հոմոֆոբիան և տրանսֆոբիան պաշտոնապես հանցագործություն է որակել:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, նույնասեռականների ամուսնությունն այս երկրում օրինական է համարվում, սակայն հանրության շրջանում առավել մեծ տոկոս են կազմում այն քաղաքացիները, որոնք դեմ են արտահայտվում ու ակնհայտ թշնամական վերաբերմունք են ցուցաբերում ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ:

Մասնավորապես, ամենավառ օրինակն այդ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն է, որը բազմիցս դեմ է արտահայտվել այդ երևույթին:

Հաղորդվում է, որ դատարանի 11 դատավորներից 8-ը կողմ է արտահայտվել օրենքի ընդունմանը:

Դատարանի կողմից հայտարարվել է, որ այս օրենքը կշարունակի գործել ռասիզմին վերաբերող օրենքի շրջանակներում, մինչև նոր, առանձին օրենքի մշակումն ու ուժի մեջ մտնելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները