Պուտինն ու Էրդողանը «ոտքի վրա» կարճատև զրույց են ունեցել մինչ Դուշանբեում խորհրդակցության մեկնարկը

14:19   15 Հունիս 2019    281

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները «ոտքի վրա» կարճատև զրույց են ունեցել մինչ Դուշանբեում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության պաշտոնական մեկնարկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտել են դահլիճ, որտեղ պետք է անցկացվի խորհրդակցությունը, և մի քանի րոպե անց երկու երկրների ԱԳ նախարարների ներկայությամբ զրուցել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Վլադիմիր Պուտինը մինչ Դուշանբեում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության պաշտոնական մեկնարկը շնորհավորել է Չինաստանի ղեկավար Սի Ձինփինին ծննդյան օրվա առթիվ և նրան ռուսական արտադրության պաղպաղակ նվիրել, որը չինացի ղեկավարը շատ է սիրում:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը մտել է Չինաստանի ղեկավարի կեցավայրն ու շնորհավորել նրան ծննդյան 66-ամյակի առթիվ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները