Huawei-ն ծալովի Mate X-ի վաճառքի մեկնարկը հետաձգել է Samsung-ի պատճառով

22:46   11 Հուլիս 2019    277

Չինական Huawei ընկերության ղեկավարությունը որոշում է ընդունել հունիսին նախատեսված իր նորույթի՝ ճկուն էկրանով Mate X-ի վաճառքի մեկնարկը հետաձգելու մասին՝ Samsung ընկերության հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնել է ընկերության ներկայացուցիչը CNBC-ի հետ հարցազրույցում:

«Մենք չենք ցանկանում արտադրանք թողարկել, որը կկործանի մեր հեղինակությունը»,- ասել է Huawei-ի ներկայացուցիչը: Ընկերությունից հայտնել են, որ ավելի զգուշավոր են դարձել այն բանից հետո, երբ հիմնական մրցակից Samsung-ը եւ նրա ծալովի սմարթֆոն Galaxy Fold-ը «անհաջողություն են կրել» լրագրողների եւ բլոգերների շրջանում թեստերի ժամանակ, որից հետո ստիպված էին չեղարկել նախապատվերների որոշ քանակությունը եւ ներկայացնելը հետաձգել:

Ըստ Huawei-ի ծրագրերի՝ սմարթֆոնի թողարկումը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերին: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ հետաձգումը թույլ կտա լրացուցիչ թեստեր անցկացնել՝ ստուգելու ինչպես բուն կառուցվածքի ամրությունը, այնպես էլ նոր տեսակի էկրաններով հավելվածների ճիշտ աշխատանքը: Ի դեպ, փորձագետները կարծում են, որ այս օրն էլ ստույգ չի լինի, քանի որ Mate X-ը ստեղծվել է Android պլատֆորմի հիման վրա, որը հիմա Huawei-ին հասանելի չէ այն պատճառով, որ ըկերությունը մտած է ԱՄՆ առեւտրի նախարարության սեւ ցուցակի մեջ, եւ Google-ի ՕՀ-ով կապահովվի միայն ընթացիկ պայմանագրերի շրջանակում, առանց երկարաձգելու:

Դրան այլընտրանք կարող է լինել չինական սեփական Hongmeng օպերացիոն համակարգը, որը նախատեսված է ներկայացնել 2019-ի հոկտեմբերին: Հետեւաբար, եթե Mate X-ն այն օգտագործելու է, ապա կարելի է կասկածել սեպտեմբերյան պրեմիերայի հնարավորությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Huawei   Samsung  


Վերնագիրի այլ պիտակները