G20-ի անդամ երկրները մտադիր են պլաստիկ աղբի դեմ պայքարի համար միջազգային կառույց ստեղծել

20:54   16 Հունիս 2019    205

«Մեծ քսանյակի» (G20) անդամ երկրների բնապահպանության և էներգետիկայի նախարարները մտադիր են ստեղծել աշխարհում առաջին միջազգային կառույցը, որը թույլ կտա կրճատել համաշխարհային օվկիանոսն աղտոտող պլաստմասե աղբը, գրում է Hayatsk.info-ն՝ խմբի հանդիպումից հետո տարածված հաղորդմանը հղումով:

Յուրաքանչյուր անդամ երկիր կպարտավորվի պայքարի սեփական միջոցները ձեռք առնել և արդյունքների մասին պարբերաբար զեկուցել նոր կառույցին, սակայն հաղրոդման մեջ աղբի հնարավոր կրճատման հստակ քանակ չի նշվում:

«Մենք մեծ արդյունքների ենք հասել: Մենք բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի դա արտացոլվի ամսվա վերջին «քսանյակի» համաժողովում»,- համաժողովի ավարտին լրագրողներին ասել է Ճապոնիայի բնապահպանության նախարար Յոսիակի Հարադան:

G20-ի նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են ջերմոցային գազի ցածր արտանետմամբ էներգիայի աղբյուրների մշակման հարցում ներդրումների մեծացումը, ինչպես նաև էներգախնայողության խթանման ուղիները:

Հիշեցնենք որ «Մեծ քսանյակի» անդամ երկրների նախարարների՝ էներգետիկայի և բնապահպանության հարցերով հանդիպումն ընթանում է Ճապոնիայում՝ հունիսի 15-16-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: G20  


Վերնագիրի այլ պիտակները