Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում տիրող իրավիճակի շուրջ

22:00   16 Հունիս 2019    189

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում ստեղծված լարվածության շուրջ և Մերձավոր Արևելքում երկխոսության և խաղաղության կոչ է արել:

«Մտահոգությամբ հետևում եմ Պարսից ծոցում լարվածության աճին: Կոչ եմ անում բոլորին կիրառել դիվանագիտության գործիքները Մերձավոր Արևելքում բարդ հակամարտությունները կարգավորելու համար:

Կրկին կոչ եմ անում միջազգային հանրությանը գործադրել բոլոր հնարավոր ջանքերը երկխոսությանն ու խաղաղությանն աջակցելու համար», - Hayatsk.info-ի փոխանցմամբ՝ ասել է քահանայապետը իտալական Կամերինո քաղաքում մատուցած պատարագից հետո: Կամերինոյում Հռոմի պապն այցելել է 2016-ին երկրաշարժից տուժած բնակիչներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Ֆրանցիսկոս-պապ  


Վերնագիրի այլ պիտակները