Մոգերինին Օմանի ծոցի իրադարձությունների կապակցությամբ զսպվածության կոչ է արել

12:32   17 Հունիս 2019    158

ԵՄ-ն առավելագույն զսպվածության կոչ է անմում Օմանի ծոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով РИА Новости-ին, այդ մասին երկուշաբթի հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք առավելագույն զսպվածության կոչ ենք արել: Կարծում եմ, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքերում իմաստուն միտք կա, որ աշխարհը չի կարող իրեն հերթական ճգնաժամը թույլ տալ: Իհարկե, մենք կքննարկենք դա նախարարների հետ», - Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին հարաբերությունների հարցով խորհրդակցության մեկնարկից առաջ լրագրողներին ասել է նա:

Ավելի վաղ Օմանի ծոցում հարձակման էին ենթարկվել Altair եւ Kokuka Courageous նավերը: Պայթյուններից եւ հրդեհից հետո երկու անձնակազմերը տարհանվել էին Իրանի տարածք: Front Altair-ում 11 ռուսաստանցի կար, նրանցից ոչ ոք չի տուժել: ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է լցանավերի վրա հարձակման մեջ:

ԱՄՆ-ի զինվորականները տարածել են տեսանյութ, որտեղ, ըստ իրենց վարկածի, իրանցի զինվորականները Օմանի ծոցում տուժած նավից հանում են չպայթած ականը: Հրապարակված ցածրորակ, սեւ եւ սպիտակ տեսանյութը ցույց է տալիս ինչ-որ լցանավի կողքին ինչ-որ կատեր, գրությունները եւ դրոշները անհասկանալի են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոգերինի   Օմանի-ծոց  


Վերնագիրի այլ պիտակները