ԱՄՆ-ը ցանկանում է երկխոսել Իրանի հետ. Բոլթոն

15:27   17 Հունիս 2019    184

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը երկխոսություն է ցանկանում իրանական ղեկավարության հետ, որպեսզի թուլացնի լարվածությունը, սակայն սադրանքների դեպքում պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա ասել է Washington Free Beacon-ին տված հարցազրույցում:

Բոլթոնի խոսքով` ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Իրանի առաջնորդի հետ Թեհրանի հետ գործարքի ուղղությամբ` պայմանով, որ նրանք կհրաժարվեն միջուկային զենքից:

«Դա չի նշանակում, որ նա գնում է փոխզիջման. նրա դիրքորոշումը նույնն է: Դա նշանակում է, որ, ինչպես Հյուսիսային Կորեայի դեպքում, նա պատրաստ է խոսել ապագայի մասին, որը կգա, երբ նրանք հրաժարվեն միջուկային կամ այլ անընդունելի գործողություններից»,- ասել է Բոլթոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները