Մենք առաջնորդվում ենք Իրանի մասին ԱԷՄԳ-ի հայտարարություններով. Պեսկով

15:38   17 Հունիս 2019    134

Ռուսաստանն առաջնորդվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայտարարություններով, որոնց համաձայն` Իրանը կատարում է միջուկային ծրագրի շրջանակում իր պարտականությունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք ելնում ենք այն բանից, որ Իրանը, դրա մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԷՄԳ-ի կողմից ամենաստուգվող երկիրն է:

Այդ առումով ապահովվում է ամբողջական թափանցիկություն, և կազմակերպությունը ընդունում է դա»,- ասել է նա և հավելել. «Բոլորովին վերջերս ԱԷՄԳ-ն արձանագրել է, որ Իրանն ամբողջովին կատարում է իր վրա վերցրած պարտականությունները, մենք դեռ ելնում ենք դրանից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները