Նեթանյահուն կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ

16:41   17 Հունիս 2019    137

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել համաշխարհային հանրությանը` անհապաղ խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե երկիրը շարունակի հրաժարվել միջուկային գործարքով նախատեսված պարտականություններից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպությունը հայտարարել է ուրանի թույլատրելի քանակի հնարավոր մեծացման մասին:

«Եթե Իրանը կյանքի կոչի այդ սպառնալիքները, միջազգային հանրությունը պետք է անհապաղ դիմի պատժամիջոցների»,- ասել է Նեթանյահուն և հավելել. «Իսրայելը թույլ չի տա Իրանին` միջուկային զենք ստեղծել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները