Իտալիայի պետպարտքի չափը հասել է պատմական առավելագույնին

18:34   17 Հունիս 2019    156

Իտալիայի պետական պարտքը ընթացիկ տարվա ապրիլին հասել է պատմական առավելագույնին եւ սահմանել հերթական ռեկորդը՝ 2,373 տրիլիոն եվրո։

Մարտի համեմատ Իտալիայի պարտքը ավելացել է 14,8 մլրդ եվրոյով։ Դա տեղի է ունեցել նախ ի հաշիվ կենտրոնական պետական վարչակազմի ծախսերի բարձրացման, որոնք ավելացել են 13,9 մլրդ եվրոյով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սպառողների իրավունքների պաշտպանության Codacons առաջատար իտալական կազմակերպությունն այս առնչությամբ տեղեկացրել է, որ ներկայում երկրի յուրաքանչյուր քաղաքացուն բաժին է ընկնում ավելի քան 39 հազար եվրո պետական պարտք, այն դեպքում, երբ յուրաքանչյուր իտալական ընտանիքին՝ ավելի քան 93 հազար եվրո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները