Սի Ցզինպինը պետական այցով Հս. Կորեա կայցելի

18:57   17 Հունիս 2019    185

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն այս շաբաթ պետական այցով Հյուսիսային Կորեա կայցելի:


Սի Ցզինպինը կհանդիպի իր հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Սա կդառնա վերջին 14 տարումՉինաստանի առաջնորդի առաջին այցը Փհենյան , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կորեայի կենտրոնական տեղեկատվական գործակալությունը նույնպես հայտարարել է այցի մասին, սակայն ոչ մի մանրամասն չի ներկայացրել:

CCTV հաղորդմամբ՝ այցը համընկնում է Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 70-ամյակի հետ: Աղբյուրի համաձայն՝ առաջնորդները կփոխանակվեն Կորեական թերակզղու մասին կարծիքներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները