Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

21:05   19 Հունիս 2019    397

Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը պլանավորում Է Libra սեփական գաղտնարժույթը շրջանառության մեջ դնել 2020 թվականին

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է հունիսի 18-ին Facebook սոցիալական ցանցի բլոգում հրապարակված հաղորդագրության մեջ: «Մենք ենթադրում ենք արժույթը թողարկել 2020 թվականին»,- նշել են ընկերությունում: Libra-ի օգտագործմամբ գործարքավարություններ իրականացնել կարելի կլինի Facebook Messenger, WhatsApp ծառայությունների, ինչպես նաեւ այս պահին մշակվող հատուկ հավելվածի միջոցով:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ թվային արժույթի փոխանցում անելը նույնքան հեշտ կլինի, որքան «տեքստային հաղորդագրությունը հեռախոսին ուղարկելը»:

Ինչպես ընդգծում Է Facebook-ը, նոր արժույթի գործառումը հիմնված կլինի բլոկչեյնի՝ տվյալների ապակենտրոնացված պահոցի տեխնոլոգիայի վրա, որի տեղեկատվությունը պահելու սարքերը միացված չեն ընդհանուր սերվերին: Անցյալ շաբաթ The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ ԱՄՆ-ի մի շարք խոշորագույն ընկերություններ, ներառյալ Visa-ն, Mastercard-ը, PayPal-ը եւ Uber-ը, մտադիր են 10-ական միլիոն դոլար ներդնել այն կոնսորցիումի ստեղծման գործում, որը «կիրականացնի» Facebook-ի կողմից ստեղծվող «գաղտնարժույթի կառավարումը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները