Պետդուման օրենք ընդունեց ՄՓՀՀՊ-ի գործողությունը դադարեցնելու մասին

16:25   18 Հունիս 2019    261

ՌԴ Պետական դուման հունիսի 18-ին կայացած լիագումար նիստում ընդունել Է օրենք ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին:

Ավելի վաղ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա Էր ներկայացրել օրինագիծ ՌԴ-ի կողմից ՄՓՀՀՊ-ի գործողությունը դադարեցնելու մասին: Օրինագծին համապատասխան, նախագահին իրավունք Է տրվում ընդունելու որոշում պայմանագրի գործողության վերականգնման մասին, հետեւում Է փաստաթղթի տեքստից: Վաշինգտոնը Պայմանագրից դուրս գալու ընթացակարգն սկսել Է փետրվարի 2-ին:

ՄՓՀՀՊ-ի գործողությունը դադարեցնելու օրինագիծը հավանության Էր արժանացել Պետդումայի միջազգային գործերի պրոֆիլային կոմիտեի, ինչպես նաեւ անվտանգության եւ պաշտպանության երկու կոմիտեների կողմից:

Այս տարվա սկզբին ԱՄՆ-ը հայտարարեց ՄՓՀՀՊ-ից միակողմանի կարգով դուրս գալու մասին՝ Ռուսաստանին մեղադրելով պայմանագրի երկարատեւ խախտման մեջ: Ռուսաստանի նախագահը փետրվարի 2-ին հայտարարեց, որ ՌԴ-ն հայելային պատասխան կտա ՄՓՀՀՊ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմանը եւ նույնպես դադարեցնում Է մասնակցությունը պայմանագրին:

Պետության ղեկավարը նշել Է, որ Ռուսաստանը չպետք Է եւ չի ներքաշվի Մոսկվայի համար ծախսատար սպառազինությունների մրցավազքի մեջ: Ըստ որում Պուտինը հավելել Է, որ զինաթափման վերաբերյալ ՌԴ-ի բոլոր առաջարկությունները «մնում են սեղանին, եւ դռները բաց են», բայց պահանջել Է այսուհետեւ ոչ մի կարգի բանակցություններ չնախաձեռնել այս խնդրի շուրջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները