Թուրքմենստանի նախագահն իր որդուն նահանգապետ է նշանակել

16:55   18 Հունիս 2019    306

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր որդուն՝ Սերդարին, երկրի ամենախոշոր նահանգներից մեկի՝ Ահալի նահանգապետ է նշանակել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշանակման մասին լուրերը շրջանառվում են հունիսի 17-ից և ենթադրությունների տեղիք են տվել, որ նախագահը որդու համար նախագահի պաշտոնում իրեն փոխարինելու բարենպաստ պայմաններ է ստեղծում։

Մինչ այս, 37-ամյա Սերդար Բերդիմուհամեդովը զբաղեցրել է Ահալի փոխնահանգապետի պաշտոնը: Նա նաև հասցրել է զբաղեցնել Թուրքմենստանի փոխարտգործնախարարի պաշտոնն ու խորհրդարանի պատգամավոր լինել:

Հիշեցնենք, որ 61-ամյա Բերդիմուհամեդովն իշխանության է եկել 2006 թվականին՝ Սափարմուրադ Նիյազովի մահից հետո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները