Իրանի հետ կոնֆլիկտային իրավիճակը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով. Մերկել

17:36   18 Հունիս 2019    367

Իրանի հետ կոնֆլիկտային իրավիճակը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, Բեռլինը ամերիկացի գործընկերների հետ շփումներ ունի այդ թեմայով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ըստ Մերկելի՝ հենց այդ նպատակով է Գերմանիայի ԱԳ նախարարը այցելել Իրան:

Մերկելը նաև խոսել է իրանական միջուկային գործարքի մասին՝ նշելով, որ Իրանի կողմից պայմանագրի կատարումից հրաժարվելը հետևանքներ կունենա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները