Գրենլանդիայի սառցադաշտերն օրական երկուական խորանարդ կիլոմետր ջուր են կորցնում

17:56   18 Հունիս 2019    269

Գրենլանդիայի սառցադաշտերն այս տարի սկսել են արտասովոր վաղ հալչել, ինչը նոր «ռեկորդի» սահմանում է խոստանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է Svenska Dagbladet թերթը, որի տվյալներով՝ հալչող սառցադաշտերից օրական օվկիանոս է թափվում երկուական խորանարդ կիլոմետր ջուր:

Այսպես, անցյալ հինգշաբթի օրը՝ հունիսի 13-ին, հալոցք է գրանցվել Գրենլանդիայի մակերևույթի 40 տոկոսի վրա: Գրենլանդական սառցադաշտերի ջերմաստիճանի չափումներն սկսվել են 70-ական թվականներին:

Ընդհուպ մինչև 90-ական թվականները դրանց ակտիվ հալվելու լուրջ ցուցանիշներ չեն գրանցվել, սակայն հետո գրանցվել են «ակտիվության մի շարք բռնկումներ», հատկապես 2007, 2010 և 2012 թվականներին: Գրենլանդիայի սառցե վահանի հալվելու այսօրվա տեմպերը կարող են համեմատվել միայն 2012 թվականի հետ, երբ գործընթացը ներառել էր գործնականում կղզու ամբողջ մակերևույթը:

Արդյունքում Գրենլանդիայի ափերը ողողող ծովերն ավելի ու ավելի շատ քաղցրահամ ջուր են ստանում, ինչը, իր հերթին, կարող է գլոբալ մասշտաբով ազդել ծովային հոսանքների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գրենլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները