Մարսում հզոր պայթյունի հետք է հայտնաբերվել

20:23   18 Հունիս 2019    212

ՆԱՍԱ-ի ուղեծրային հետախուզություն իրականացնող Mars Reconnaissance Orbiter սարքավորումը լուսանկարել է կարմիր մոլորակի մակերևույթին վերջերս հայտնված խառնարանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Արիզոնայի համալսարանի աշխատակիցները, որոնք զբաղվում են ստացված լուսանկարների վերլուծությամբ, նշում են, որ խառնարանը ձևավորվել է մոլորակի և մեկուկես մետր տրամագծով երկնային մարմնի բախման հետևանքով: Պայթյունը մոլորակի մակերևույթից պոկել է զանգվածի մի մասը, որից հետո 15-16 մետր տրամագծով հետք է գոյացել:

Գիտնականներին դեռևս չի հաջողվել պարզել պայթյունի ճիշտ ամսաթիվը, քանի որ Mars Reconnaissance Orbiter սարքը մոլորակն ամբողջությամբ չի ուսումնասիրում: Հետազոտողների գնահատմամբ՝ խառնարանը Մարսի վրա առաջացել է 2016-ի սեպտեմբերից մինչև 2019-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները