Ռուսների և վրացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ստամբուլում

20:44   18 Հունիս 2019    151

Ստամբուլում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով դանակային վնասվածք է ստացել կռվի ռուս մասնակիցներից մեկը:

Ինչպես նշվում է, Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որի ընթացքում ինչպես սառը զենք, այնպես էլ հրազեն է կիրառվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ ռուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում: Միևնույն ժամանակ նշվում է, որ Վրաստանի քաղաքացիներից մեկը հրազենային վերք է ստացել և մահացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները