Ճապոնիայում ցունամիի վտանգի նախազգուշացում է տրվել 6.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից հետո

20:54   18 Հունիս 2019    172

Ճապոնական ծովում 6.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ուենեցել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ուժեղ ցնցումից հետո ցունամիի նախազգուշացում է տրվել կղզու ողջ տարածքում:

Ցնցումներ են գրանցվել ճապոնական խոշորագույն Հոնսյու կղզու արևմտյան ափերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախնական հաղորդումների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ստորգետնյա տարածքում:

Ցունամիի վտանգ է հայտարարվել Յամագաթա և Նիիգաթա նահանգների և Իսիկավա նահանգի որոշ շրջանների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները