ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ոչ մի րոպե չկորցնել կլիմայական ճգնաժամի լուծման գործում

21:02   18 Հունիս 2019    182

Կլիմայի հետ կապված խնդիրներն անհապաղ լուծում են պահանջում, ասված է ՄԱԿ-ի գխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հղած ուղերձում:

Դրա տեքստը երեքշաբթի օրն ընթերցել է գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը:

«Գլոբալ կլիմայական ճգնաժամը հարցականի տակ է դնում մեր բուն գոյությունը և հավասար չափով վերաբերում է ինչպես անվտանգության հարցերին, այնպես էլ զարգացման հարցերին:

Այդ հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է ավելի վճռական քաղաքական կամք, չի կարելի կորցնել ոչ մի րոպե», - ասված է գլխավոր քարտուղարի ուղերձում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գուտերիշի խոսքով՝ հենց այդ պատճառով է ինքը կլիմային նվիրված ՄԱԿ-ի գագաթնաժողով հրավիրել սեպտեմբերի 23-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները