Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 21 մարդ է տուժել

09:09   19 Հունիս 2019    337

Ճապոնական ծովում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է առնվազն 21 մարդ:

Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ճապոնական իշխանություններին: Ըստ աղբյուրի՝ 9 մարդ տուժել է Յամահատա շրջանում, չորսը՝ Նիիգատայում, մեկական՝ Միագիում Իսիկավայում: Տուժածների մեծ մասը տարեցներ են:

Երկրի ազգային օդերևութաբանական ծառայությունը հաղորդել է աղետից տուժած շրջաններում սողանքի վտանգի մասին: Հաղորդվել է նաև, որ Յամահատա և Նիիգատա շրջաններում առաջիկա շաբաթներին հնարավոր է երկրաշարժի կրկնություն:

Ճապոնիայի իշխանությունները նախապես հայտարարել էին ցունամիի սպառնալիքի մասին, սակայն հետագայում դա չեղարկվել է: Ցնցումների հետևանքով նշված շրջաններում մի քանի հազար տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները