Թրամփը ներկայացրել է պենտագոնի ղեկավարի նոր ժամանակավոր պաշտոնակատարին

09:28   19 Հունիս 2019    441

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը կզբաղեցնի ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Մարկ Էսփերը:

Առաջնորդի խոսքերով, երկրի պաշտպանության նախարարի գործող ժ.պ. Պատրիկ Շանահանը որոշել է այսուհետ չհավակնել նշված պաշտոնին: Twitter-ի իր էջում Թրամփը շնորհակալություն է հայտնել մասնագետին «գերազանց ծառայության համար» և խոսել այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրելու իր մտադրության մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես ճանաչում եմ Մարկին և կասկած չունեմ, որ նա հիանալի կկատարի իր աշխատանք»,- գրել է ԱՄՆ նախագահը: Ավելի վաղ Թրամփը խոսել է Միացյալ Նահանգների հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կրկին Հետաքննության դաշնային բյուրոյի տնօրեն դառնալու ցանկության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները