ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է պատասխանով

10:12   19 Հունիս 2019    433

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն մասնավոր կարգով Իրանի իշխանություններին նախազգուշացրել է, որ թեկուզ մեկ ամերիկացի զինծառայողի մահը կհանգեցնի Վաշինգտոնի կողմից անհապաղ ռազմական պատասխանի:

Նշված ուղերձով Փոմփեոն հանդես է եկել այս տարվա մայիսին՝ Բաղդադ այցի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կառավարությունը հետախուզական տեղեկություն է ստացել Իրանին ենթակա ուժերի՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի զինծառայողների վրա հնարավոր հարձակման մասին։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմում դեռ վիճում են տարածաշրջանում Իրանի իշխանությունների գործողություններին արձագանքելիս ռազմական տարբերակ օգտագործելու շուրջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները