Մարկ Էսփերը Պետագոնի ղեկավարի պաշտոնակատար կդառնա հունիսի 24-ին

10:25   19 Հունիս 2019    293

Պատրիկ Շանահանը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի իր լիազորությունները Մարկ Էսփերին կփոխանցի հունիսի 24-ին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Պենտագոնի՝ հունիսի 18-ին տարածված հաղորդագրության մեջ: Շանահանը պաշտոնաթող Է լինում «2019 թվականի հունիսի 23-ի կեսգիշերին եւ ավարտում Է իր աշխատանքը պաշտպանության նախարարությունում», նշվում Է հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախարար Մարկ Էսփերը պաշտպանության նախարարի պաշտոնակատար կդառնա դրանից անմիջապես հետո «…» Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորություններն ու գործառույթները Էսփերին կանցնեն 2019 թվականի հունիսի 24-ի 00:01-ից»,- նշվում Է փաստաթղթում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել Է, որ Շանահանը թողնում Է պաշտոնը, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում կառաջադրվի Էսփերի թեկնածությունը: Վերջինս ներկայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախարարն Է: Այդ պաշտոնն զբաղեցնող անձը նախագահական կաբինետի անդամ չԷ եւ ենթարկվում Է պաշտպանության նախարարին:

Թրամփն իր Twitter-ում գրել Է, որ Շանահանն ինքն Է որոշում ընդունել ինքնաբացարկի մասին: Մինչդեռ ավելի վաղ տվյալներ Էին հայտնվել, որ Թրամփը դժգոհ Է Շանահանից եւ դիտարկում Է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում մեկ ուրիշի նշանակման հնարավորությունը: Այս կադրային նշանակումը ենթակա Է Կոնգրեսի Սենատի կողմից հաստատման:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շանահան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները