Բորիս Ջոնսոնը ներողություն Է խնդրել անցյալում արած խիստ արտահայտությունների համար

10:44   19 Հունիս 2019    225

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար եւ երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ ներողություն Է խնդրում բոլոր նրանցից, ում կարող Էին վիրավորել այն խիստ արտահայտությունները, որոնք ինքն արել Է րագրողի եւ քաղաքական գործչի իր երկարատեւ կարիերայի ընթացքում:

Ջոնսոնը ներողություն Է խնդրել BBC-ի առաջին հեռուստաալիքի եթերում, որը հունիսի 18-ին ցուցադրել Է Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար հավակնորդների բանավեճերը, առաջնորդ, որը պետք Է փոխարինի Թերեզա Մեյին որպես կառավորության ղեկավար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե ես որեւԷ մեկին վիրավորել եմ այն 20 կամ 30 տարվա ընթացքում, ապա ներողություն եմ խնդրում պատճառած վիրավորանքների հեսար»,- ասել նա՝ պատասխանելով բրիտանական հասարակության մեջ իսլամատեցության եւ մահմեդականների մասին քաղաքական գործիչների անզգույշ արտահայտությունների հետեւանքների վերաբերյալ հարցին:

Հունիսի 18-ին Ջոնսոնը մեծացրել Է առավելությունը վարչապետական աթոռի համար մյուս հավակնորդների նկատմամբ՝ ներկուսակցական քվեարկության ընացքում կանխավ ապահովելով 313 պատգամավորներից 126-ի պաշտպանությունը: Ֆորին օֆիսի ներկայիս ղեկավար Ջերեմի Հանթը, որը աջակցության մակարդակով երկրորդ տեղն Է զբաղեցրել Բորիս Ջոնսոնից հետո, ստացել Է 46 քվե:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բորիս-Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները