Իրանը հույս ունի, որ միջուկային գործարքի մասնակիցները կհետևեն իրենց պարտականություններին

10:52   19 Հունիս 2019    220

Իրանը հույս ունի, որ իրանական միջուկային գործարքի մյուս մասնակիցները կհետևեն իրենց պարտականություններին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին РИА Новости-ին ասել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին:

«Հույս ունեմ, որ մյուս երկրները նույնպես կհետևեն իրենց պարտականություններին, որպեսզի մենք միասին կարողանանք այնպիսի պատասխան տալ իրանցիներին, որ նրանք գոհ լինեն»,-ասել է նա:

Ըստ Շամհանիի` եթե մյուս երկրները չկատարնե իրենց պարտականությունները, Իրանը քայլ առ քայլ համաձայնագրով նախատեսված օրինական մեխանիզմերի շրջանակում կկրճատի իր պարտականությունները:

Նա նաև ասել է, որ Ռուսաստանի կամ այլ երկրի միջնորդության հարցը ԱՄՆ-ի հետ բանակցություններում առկա չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները