Բասրայում հրթիռակոծվել Է ExxonMobil ընկերության շենքը. Reuters

11:07   19 Հունիս 2019    264

Իրաքի Բասրա քաղաքում հրթիռակոծվել Է ExxonMobil ամերիկյան նավթընկերության ներկայացուցչության շենքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունիսի 19-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:

Նրանց տվյալներով՝ վիրավորվել Է առնվազն երկու մարդ: Ինչպես գործակալությանը հայտնել են ականատեսները, պատահարի վայրում առնվազն երեք պայթյուն Է որոտացել:

Տեղի ունեցածի կապակցությամբ ExxonMobil-ը պլանավորում Է անհապաղ տարհանել իր շուրջ 20 օտարերկրյա աշխատակիցների:

Գործակալության տվյալներով՝ այն շրջանում, որտեղ տեղի Է ունեցել միջադեպը, գտնվում են նաեւ Royal Dutch Shell եւ Eni նավթային ընկերությունների գրասենյակները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բասրա   ExxonMobil  


Վերնագիրի այլ պիտակները