Նենսի Փելոսին միգրանտներին արտաքսելու Թրամփի մտադրությունը «չարության ակտ» Է որակել

11:16   19 Հունիս 2019    243

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել Է, որ անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման սպառնալիքով նախագահ Դոնալ Թրամփը փորձում Է «ահաբեկել» հասարակությանը:

Հունիսի 18-ին Թրամփը հայտարարել Է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում սկսվի անօրինական միգրանտների զանգվածային արտաքսումը: Նա հայտնել Է, որ դա կվերաբերի «միլիոնավոր անօրինական օտարերկրացիների, որոնք ապօրինի ներթափանցել են Միացյալ Նահանգներ», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Զանգվածային արտաքսման վերաբերյալ նախագահի նոր սպառնալիքը կատարյալ չարության եւ մոլեռանդության ակտ Է՝ միտված բացառապես այն բանին, որ սարսափ սերմանի մեր համայնքներում»,- ասված Է Փելոսիի հայտարարության մեջ, որը հրապարակված Է խոսնակի կայքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆենսիՓելոսի  


Վերնագիրի այլ պիտակները