Թրամփը պաշտոնապես հայտարարեց երկրորդ անգամ առաջադրվելու մասին

11:22   19 Հունիս 2019    162

Դոնալդ Թրամփը պաշտոնապես սկսել է նախընտրական քարոզարշավը:

Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում նա հայտարարել է, որ ոչ ոք այդքան բան չի արել վերջին 2․5 տարում, որքան ինքը:

Եվ եթե մեկ անգամ արել է, ապա ևս մեկ անգամ դա կարող է անել:

«Երբեք մի մոռացեք, այս ընտրությունը ձեր մասին է: Սա ձեր ընտանիքի մասին է, ձեր ապագայի և ձեր երկրի ճակատագրի: Մենք մեր քարոզարշավը սկսում ենք լավագույն արդյունքներով, լավագույն օրակարգով և մեր երկրի ապագայի համար միակ դրական տեսլականով»,- Twitter-ում գրել է Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփը իր ելույթի սկզբում ասել է, որ հավաքի միջոցառման բոլոր տոմսերը վաճառվել են:




Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները