Մեքսիկայում օդանավից տեսանկարել են Պոպոկատեպետլ հրաբխի ժայթքումը

11:35   19 Հունիս 2019    233

Համացանցի օգտատերերն իրենց հիացմունքն են հայտնել Մեքսիկայի Պոպոկատեպետլ հրաբխի ժայթքման տեսարանի առնչությամբ, որը տեսագրել է հրաբխի մոտով թռչող ինքնաթիռի ուղևորը, հաղորդում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով TicToc by Bloomberg թվիթերյան էջի տեսանյութը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հրաբխային մոխիրն օդ արտանետվում՝ մայրամուտի ֆոնին վարդագույն երանգավորում ստանալով։

«Բնության զարմանահրաշ ուժը»,- գրել է օգտատերերից մեկը: «Հիասքանչ կադրեր»,-նշել է մեկ այլ օգտատեր:

Պոպոկատեպետլ ացտեկերենից թարգմանաբար նշանակում է «ծխացող լեռ»։ Այն գտնվում է ծովի մակերևույթից 5400 մետր բարձրության վրա։ Հրաբուխը մեքսիկացիների ազգային խորհրդանիշն է։




Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները