Մալիում ազգամիջյան բախումների հետևանքով 41 մարդ է զոհվել

11:43   19 Հունիս 2019    266

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters »-ին, Մալիում անհայտ զինյալները հարձակվել են երկրի կենտրոնական հատվածում գտնվող երկու գյուղի վրա և կրակ բացել տեղի բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով 41 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը դոգոն ցեղախմբի ներկայացուցիչներ են:

Նշվում է, որ Յորո գյուղում 24 մարդ է զոհվել, Գանգաֆանի գյուղում՝ 17: Զինյալները մոտ 100-ն են եղել և հանկարծակի գյուղեր են ներխուժել մոտոցիկլետներով: Սկզբում նրանք Յորո գյուղում են հրաձգություն իրականացրել, ապա ուղևորվել են 15 կմ հեռավորության վրա գտնվող Գանգաֆանի գյուղ:

Վերջին շրջանում Մալիում հաճախացել են ազգամիջյան կոնֆլիկտների ֆոնին իրականացվող հարձակումների դեպքերը: Ենթադրվում է, որ տվյալ հարձակումն իրականացվել է ֆուլանի էթնիկ խմբի ներկայացուցիչների կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալի  


Վերնագիրի այլ պիտակները