Ջոն Բոլթոնը կհանդիպի Մամեդյարովին և Մնացականյանին

11:51   19 Հունիս 2019    322

«Սպասում եմ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը խրախուսելու նրանց միջև շարունակվող երկխոսությունը»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«ԱՄՆ-ն պատրաստ է օգնել տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը», – նշել է նա:

Տեղեկացնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում է, որտեղ հունիսի 20-ին հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին:




Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոն-Բոլթոն   Մամեդյարով   Մնացականյան  


Վերնագիրի այլ պիտակները